Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակիի այցի ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երեւանից մեկնելու է Բաքու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում:

Պատվիրակության կազմը տպավորիչ է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Կազմից պարզ է, որ այցի նպատակը միջկառավարական, ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներ է ներառում եւ դրան Ռուսաստանում մեծ նշանակություն են տալիս:

Սակայն ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երեւանից մեկնելու է Բաքում: Վերը թվարկված նպատակներին գումարվում է եւս մի կարեւոր, գուցե ամենակարեւոր խնդիրն, այն ունի աշխարքաղաքական նշանակություն:

Պատվիրակության կազմից, այցի աշխարհագրությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել է իր ներկայությունը, ինչպես նաեւ պատվար ստեղծել տարածաշրջանում աշխարքաղաքական փոփոխությունների ձգտող այլ ուժերի առջեւ, բնականաբար, առաջին հերթին Թուրքիայի:

Նաեւ կարելի է ենթադրել, որ այցը նպատակ չունի միջամտել Հայաստանի ներքաղաքական խմորումներին: Կարծես թե ավելի գլոբալ խնդիրներ է Ռուսաստանը փորձում լուծել»,- գրել է նա։