Մերձավոր Արեւելքում կորոնավիրուսի պատճառով զանգվածային մահերից խուսափելու միակ միջոցը սահմանափակումները խստացնելն է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանի տնօրեն Ահմեդ ալ-Մանդհարին, հաղորդում է AP-ը:

Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ այդ տարածաշրջանում երկրները նվազեցնում են ավելի վաղ սահմանված կոշտ լոքդաուններից հետո զգոնությունը:

«Պանդեմիայի արձագանքման հիմնական սկզբունքները՝ սոցիալական հեռավարությունից մինչեւ դիմակ կրելը, դեռ ամբողջությամբ չեն կիրառվում մեր տարածաշրջանում»,-նշել է նա:

Նշելով, որ վերջին 9 ամսում տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,6 մլն մարդ եւ զոհվել ավելի քան 76 000 մարդ, ալ-Մանդհարին նշել է, որ «խաղաքարտի վրա է դրված նույնքան, եթե ոչ ավել, մարդ»:

Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում վարակման նոր դեպքերի ավելի քան 60 տոկոսը գրանցվել է Իրանում, Հորդանանում եւ Մարոկկոյում: Դեպքեր են գրանցվել նաեւ Պակիստանում եւ Լիբանանում: Հորդանանը, Թունիսը եւ Լիբանանը հայտնել են մեկ օրում մահվան դեպքերի աճի մասին:

Ամենից վատ է իրավիճակը Իրանում, որտեղ վերջին ամիսներին կտրուկ աճել է վարակման դեպքերի թիվը: