Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի (Ակնա) շրջան՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության: Այս մասին ուրբաթ հաղորդվում է երկրի ՊՆ կայքում:

«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության՝ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի շրջան», — ասված է հաղորդագրության մեջ: