ԶՈՒ ինֆորմացիոն կենտրոն կա, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ մտցնելը՝ սուտ տեղեկատվություն տարածելը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գրազանցել է 100 տոկոսը, 100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Դրանց են ծնվում հարցերը. հասարակությունը, կռված տղաները չեն հասկանում՝ ինչու այսպես ստացվեց», — նկատեց նա: