Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել։

Նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ՊՆ փոխնախարար Դավիթ Բալայանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև։ Բաբաջանյանը նշել է, որ այն մարմինները, որոնք պատասխանատու են եղել այս օրերի համար, ազատեն իրենց պաշտոնները, որոնց մեջ նշում է նաև պաշտպանության նախարարությունը. «Չեն կարող կլանային, մաֆիոզ, կոռուպցիոն կապերով կաշկանդված մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքներով»։

Բալայանն էլ նշեց, որ ամպագոռգոռ հարցեր չպետք է հնչեն։ Ինչից հետո սկսվեց լեզվակռիվ փոխնախարարի ու պատգամավորի միջև։