Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում՝ ոչ թե սնվելու, լավ ապրելու, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Քաղաքական որոշ գործիչներ, ովքեր կարծում են, թե բանակում գիտելիքը այնքան կարևոր չէ, կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ, հաղթնել՝ այդպես չի ստացվում: Բանակի կռվելու ձևը կոչվում է արվեստ, կռվելը արվեստ է», — ասաց Մովսես Հակոբյանը:

Նա նկատեց, որ այն հատվածներում, որտեղ կանոնավոր ԶՈՒ է եղել, նահանջներ կամ չեն եղել, կամ էլ քիչ են եղել: