Քիչ առաջ տեղի ունեցավ գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսը: Վերջինս ասուլիսի ժամանակ մի շարք աղմկահարույց տեղեկություններ հայտնեց 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Հենց այդ հայտարարությունների համար նրան հարց ուղղեցին, թե արդյոք չի վախենում, որ կձերբակալվի, Հակոբյանը պատասխանեց, որ միայն ուրախ կլինի:

Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները հանձնարարություն են ստացել քննել Մովսես Հակոբյանի հայտարարությունները և քրգործ հարուցել նրա նկատմամբ: