Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով այս պահին, գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը գտնվում է ՀՔԾ-ում։

Կառույցից այս տեղեկությունը չմեկնաբանեցին։ Հիշեցնենք, որ Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ սկանդալային բացահայտումներ էր արել։

Հակոբյանի հայտարարություններին արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, իսկ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Irakanum.am