Դեռ հոկտեմբերի 5-ին եմ զորացրման որոշում կայացրել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում իր որոշումը վնաս է հասցնելու ԶՈՒ-ին, որոշել է սպասել մինչև պատերազմի ավարտը:

Իսկ արդեն վարչապետի՝ կռվող տղաներին հրապարակ վերադառնալու և «վնգստացողներին» դուրս մղելու կոչից հետո, որոշումը կյանքի է կոչել ու զեկուցագիր գրել:

Նա նաև նատեց, որ ՊՆ հրամանը չի համախատասխանում իր զեկուցագրի էությանը:

«Նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը, իմ զորացման պատճառը», — ասաց Հակոբյանը: