Մեկ օրում Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական: Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձածների ընդհանուր թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեկ օրում Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տունը մարտական գործողությունների պատճառով: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ ավելի քան երեք հազար բնակիչ»,-ասել է նա: