«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրում էր, որ կառավարական առանձնատներում հրոսակախմբեր են զինում, որպեսզի օգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար՝ ընդդեմ նրա հրաժարականը պահանջողների։ Երեկ Հանրապետության հրապարակում ժամը 18-ին հավաքվածները բղավում էին՝ «Նի-կոլ՝ վարչապետ»։

Այստեղ էին «Հեղափոխության պահապաններ» կոչվածները, ինչ-որ անհասկանալի համազգեստ հագած անձինք, որոնք բոլորը հարբած էին։ Այստեղ էին նաեւ իշխանությունների ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ժամանեց եւ ելույթ ունեցավ նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հեռանալուց հետո ոստիկանությունը հիշեց, որ երկրում ռազմական դրություն է, սկսեց զգուշացնել, որ հավաքներն արգելված են։ Սպասում ենք, որ այսօր 225.1 հոդվածով քրեական գործ կհարուցվի այս անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում