Անդրանիկ Քոչարյանի գործողությունները հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։ Այսօր նման որակում էր տվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Մի քանի օր է հանրությունը ականատես է լինում ՊՆ- Անդրանիկ Քոչարյան հեռակա բանավեճին։ Քոչարյան Անդրանիկին խորհրդարանում լրջագույն ոլորտ է վստահված, բայց սույն պարոնը որեւէ կերպ չի գիտակցում իր ղեկավարած հանձնաժողովի բուն առաքելությունը։ Նրա սիրտն այլ բան է ուզում։ Իսկ, թե ինչ հայտնի է բոլորին։ Անդրանիկ Քոչարյանը անցնող 2.5 տարիների ընթացքում հասցրել է ծանոթ- բարեկամներին, ընկերներին պետական ապարատում այս կամ այն պաշտոնին նշանակել, ինքն էլ ցանկանում է թռիչքաձև աջ գրանցել իր անբովանդակ կարիերայում։ Մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է այն մասին, որ Քոչարյան Անդրանիկը Պաշտպանության նախարարի աթոռին է ձգտում։

Այս ճանապարհին նա որեւէ բանի առաջ կանգ չի առնի։ Այսպիսին են Անդրանիկ Քոչարյանի տեսակի մարդիկ։ Ի դեպ ճիշտ կլիներ Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս թարմացներ Քոչարյանի հիշողությունը։ Օրինակ հարցներ, թե ինչով է զբաղված եղել ներկայումս օրենսդիր մարմնում ծվարած Քոչարյանը տարիներ առաջ։ Վստահ ենք հանրությանը հետաքրքրող և Անդրանիկ Քոչարյանի մութ անցյալը լուսավորող որոշ դրվագներ ի հայտ կգան։

Ժամանակին աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր ուղղվել էին Անդրանիկ Քոչարյանին։ Այն մեկ անգամ եւս ներկայացնում ենք ստորևէ․
1.Աղետի գոտում,
Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, ին՞չ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին»,կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։
2.Ըստ օդում կախված լուրերի, տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։
«Սևուկը», «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ին՞չ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։
3.Ըստ օդում կախված լուրերի, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ին՞չ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։
4. Տվեք պարզաբանում, ին՞չ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ»մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։
5.1996թ.-ին ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա.Վարդանյանը (Պանել Աշոտ,ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն նշանակվել է Ս.Պողոսյանը(Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների(ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ին՞չ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։
(Ըստ օդում կախված լուրերի ՆԳՆ Շիրակ օդանավակայան բաժինը Ձեզ ամենաշատ«նալոգ»ապահովող կառույցն է եղել)։
5.1Ըստ օդում կախված լուրերի ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ, ոմն Արթուրը։ Արդյո՞ք նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։
5.2 Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ձեր մեկնաբանությունը։
5.3 Ըստ օդում կախված լուրերի, նույն օրը, Ս.Պողոսյանը իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ին՞չ վտանգ էր սպառնում։
5.4 Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը, գիշերը, ժամը երեքին, դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում, դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով մեքենայից իջնելով Ձեզ ապտակել է։
Հարց-ին՞չ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և ինչ՞ու։
Ըստ ականատեսների, դուք նրա մեքենայի հետևից շարժվել եք Երևան և այլևս չեք վերադարձել։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Անդրանիկ Քոչարյանը պետք է տա։ Առհասարակ այս իշխանությունը բազմաթիվ չպատասխանված հարցերի պատասխաններ պետք է տա։

Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Անդրանիկ Քոչարյանին ճիշտ բնորոշում տվել է վերջինիս երբեմնի ընկերը՝ Ռուբեն Հայրապետյանը։

Irakanum.am