Խորը ցավով տեղեկացանք, որ մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Լույսերի մեջ մնաք,Սրբազան,Դուք շատ մարդու եք լույսի մեջ պահել»,-հավելել է նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վարակվել է կորոնավիրուսով եւ պայքարում է այդ չարիքի դեմ: