Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի համար Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը 5-րդ անընդմեջ հանդիպումն էր, որում թիմը պարտություն չի կրել:

Իսպանացի Խոակին Կապառոսն առաջին մարզիչն է, որին հաջողվել է Հայաստանի հավաքականում նման նվաճման հասնել:

Վերջին 5 խաղերից 3-ում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ: