Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների՝ ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմելու են ԱԺ-ին՝ ռազմական դրության չեղարկման օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար։

«Ռազմական դրության նախագիծ բերել է կառավարությունը, մենք կառավարության պահանջով ենք այդ որոշումն ընդունել։ Մենք հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի։ Հետևաբար, մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու։ Մեր դիրքորոշումը դա է»,- ասաց Լենա Նազարյանը։