Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ իշխանական խմբակցության անդամներ։

Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ այսքանից հետո մաքուր խղճով կարող եք ապրել։

Հանկարծ չմտածեք, որ «դե մենք ինչ, սաղ էն գիժն էր մեղավոր» ասելով պլստալու եք։

Հանկարծ հետո չբարբաջեք, որ «տեղյակ» չէիք, «մոլորված» էիք, «տեխնոկրատ» էիք։

Արդեն բոլորն են տեղյակ։ Իսկ կեղծ մասնագիտական հիմնավորումներով դավադիր խունտայի մաս կազմելը թուլամորթություն է եւ մորթապաշտություն։

Դուք ոչ միայն իմ եւ իմ նման մտածող հարյուր հազարավոր մարդկանց կողքին տեղ չեք ունենալու։

Աշխարհում չի լինելու այդպիսի վայր, որտեղ ձեզ չհետապնդեն ձեր քաղաքական ոհմակի պատճառով նահատակված հազարավոր տղաների հոգիները, տասնյակ հազարավոր տնազրկված հայրենակիցների երեխաների լացը, տղամարդկանց քֆուրը եւ կանաց անեծքը, Սպարապետի, Նժդեհի եւ այլ հերոսների պղծված արձանները, եկեղեցիներից պոկված զանգերի ղողանջները…

Դուք մեր կյանքը դարձրեցիք դժոխք ու ինքներդ այդ դժոխքում ունենալու եք ձեզ արժանի տեղը։
Դե, վերջնականորեն ընտրեք ինքներդ ձեր տեսակը. ստրկական հավատարմությո՞ւն, թե՞ հայի խիղճ։ Երրորդ ճանխպարհ չկա։
#հողատու