Ամերիկացի անկախ հետաքննող լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայի կողմից հետախուզման մեջ գտնվող այլախոհների, գիտնականների և լրագրողների են ձերբակալել։

«Սարափելի է։ Ռումինիան, Բուլղարիան և ԵՄ մի շարք այլ երկրներ Թուրքիայի կողմից հետախուզվող մի շարք այլախոհների, գիտնականների և լրագրողների են ձերբակալել»,- գրել է լրագրողը։

Նրա խոսքով՝ «Թուրքիան հաճախ է այդ նպատակով օգտագործում Ինտերպոլը, քանի որ անթափանց գործակալությունը ոչինչ չի արել, որպեսզի բռնապետություններին թույլ չտա չշահգործել իրեն»։