Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը:

Աշոտ Մինասյանը  ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։