Մինչ ընդդիմությունը շարունակում է բազմահազար բողոքի հանրահավաքները, ակցիաները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը, անտարբերության մատնելով նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը,  շարունակում է կառավարության վերակազմավորումը։

168.am-ի տեղեկություններով՝ նա Արմեն Սարգսյանին է ներկայացրել  կառավարության կաբինետից հեռացվող պաշտոնյաների ու նրանց փոխարինողների անուների մեծ փաթեթը։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, Փաշինյանը պլանավորում է աշխատանքից  ազատել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի պաշտոնի համար այս պահին կա երեք թեկնածու։

Թեկնածուներից են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Զեյնալյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը, «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ մասնագիտությամբ սրտաբան։

Ամենահավանական թեկնածուն Դավիթ Մելիք-Նուբարյանն է։