Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձավ Արցախից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ջոկատը Երեւանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։ Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։ Տոկունություն եւ համբերություն  մեզ բոլորիս», — գրել է նա: