Ինչո՞ւ մենք պարտվեցինք՝ այստեղ ևս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերում, ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պարտությունը կործանում չէ, նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է:

«Առաջին պատճառը ղեկավարումն է ԶՈՒ-ն խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացում», — ասաց նա:

Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու հանգամանքին՝ Հակոբյանն ասաց, որ հեշտությամբ չի ազատվել, հիմնավորում է պահանջել, որն իրեն բավարարել է:

Հակոբյանը մանրամասնեց, որ առաջարկել է պաշտոնյա, ով կարող էր իրեն փոխարինել այդ պաշտոնում, սակայն իմանալով, որ Արտակ Դավթյանն է նշանակվել, բարձրաձայնել է, որ ամենից անպատրաստ գեներալն է նշանակվել: