ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերից սննդամթերքը կարող է «Արտադրված է Իսրայելում» մակնշում ունենալ, ինչը հակասում է երկարամյա քաղաքականությանը: Այս քայլի մասին հայտարարվել է այն բանից անմիջապես հետո, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր գրավված Արեւմտյան ափին գտնվող բնակավայր: Նա դարձել է ԱՄՆ առաջին բարձրաստիճան դիվանագետը, ով արել է դա, հայտնում է AP-ը:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մակնշման քաղաքականության փոփոխությունը «համապատասխանում է մեր իրականության վրա հիմնված արտաքին քաղաքական մոտեցմանը»:

Պաղեստինցիները եւ միջազգային հանրության մեծ մասը բնակավայրերը համարում են միջազգային իրավունքի խախտում եւ խաղաղությանը խոչընդոտ: Եվրամիությունը պահանջում է անդամ երկրներից ապրանքները մակնշեն որպես այս բնակավայրերում արտադրված: