Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն օր հիշեցնելու եմ. Նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր….
Ասում է Տեր Աստված.
4 «Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց:
5 Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ»:
(Եսայի մագարե 3:4-5)»։
Հիշեցնենք, Տավուշի թեմի առաջնորդը վարչապետի՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գրել էր. «Մենք պարտվեցինք մեղքին, հոգին պարտվեց «դուխ»-ին»։