Հայաստանի Ազգային ժողովոն այսօր արտահեիթ նիստ է հրավիրել կառվարության նախաձեռնած օրակարգով:

Օրակարգում ընդգրկված է 2 հարց.

1.            «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). ՀայաստանՎրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի

2.            «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատրելու մասին օրինագիծ

Նախագիծը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին:

Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» արդեն 2 օր է, որ չեն մասնակցում նիստերին: Նրանք հայտարարել են, որ ԱԺ-ում կարող է այս պահին քննարկվել միայն մեկ հարց՝ վարչապետի հրաժարականը: