Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է մայրաքաղաք Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանի համար խուճապի չմատնվել:

ԱԻՊԾ-ից տեղեկացնում են.

«Քիչ առաջ Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում: Խնդրում ենք խուճապի չմատնվել»: