Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նշան Մունչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.:

Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»: