«Հարցս վերաբերում է Ձեզ, այսօր ձեր կողմից ներկայացվախծ ճանապարհային քարտեզին, որտեղ նշված է կետեր, և այդ աշխատանքները կամփոփվեն վեց ամիս հետո։ Արդյո՞ք նշված ժամկետում դուք պատրաստվում եք այդ աշխատանքները կառարելուց հետո արտահերթ ընտրությունների, կառավարության անդամների փոփոխություն հատկապես որ ոլորտի փոփոխություններին է վերաբերում դրանք, կառուցվածքային փոփոխություններ իրականացվելու են։ Արդյո՞ք կարծում եք, որ ձեր քաղաքական թիմը ունի այդ վստահությունը իրականացնելու այդ փոփոխությունները»։ Այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատասխանելով հարցին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հրապարակված ճանապարհային քարտեզին այս պահին ավելացնելու բան չունի։ «Մեզ համար կարեւոր է կայությունը, ժողովրդավարական կայունությունը, այսինքն կայունությունն ու անվտանգությունը և երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքին ոչինչ չի սպառնում։ Դա մեր առաջնահերթությունն է եւ երկրորդ ուղղությունը՝ պատերազմի հետեւանքների վերացումը։ Վեց ամիս հետո մենք կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Աշխարհում և առավելապես ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդիի թույլտվության իրենք այսօր կենտրոնցած են այդ աշխատանքի վրա։
Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխությանը, ապա վարչապետն ասաց, որ հիմա քննարկումների շրջան է, բնականավար այդ որոշումները կհրապարակվեն, երբ դրանք կկայացվեն։
Ն․ Փաշինյանն ասաց, որ այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում։ Նա նշեց, որ շատ կարևոր է ազգային մտածողության մթնոլորտի ձևավորումը։

Քաղաքական թիմի վստահության պաշարի մասին հարցը Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց։

Irakanum.am