«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականների շքերթը շարունակվում է։ Երեկ մի խումբ պաշտոնյաներ էլ հրաժարականներ տվեցին՝ ԱԱԽ գրասենյակի ղեկավարը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը։ Ապա տեղեկացանք, որ ընդունվել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականը, եւ դիմումներ են տվել բոլոր մյուս երեք փոխնախարարները, սակայն ԱԳՆ-ից հայտարարեցին, որ նրանք շարունակում են պաշտոնավարել, ինչը թերեւս նշանակում է, որ դիմումները դեռ չեն ընդունվել։

Օրվա վերջում լուր ստացանք, որ հրաժարականի դիմում են ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարն ու փոխնախարարը։ Ֆելիքս Ցոլակյանի եւ Արմեն Հարությունյանի հրաժարականի փաստը ԱԻՆ խոսնակը հաստատեց։ Մեր տեղեկություններով, վաղը եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են հրաժարական ներկայացնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում