«Կարծում եմ պարոն վարչապետը ԱԺ-ում պատասխանեց պարոն Բաբաջանյանի հարցին, որ երբ որ որոշումներ լինեն հանրությունն այդ մասին կիմանա։ Այս պահին կարծում եմ որոշումներ կայացված չեն»։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, որի կետերից մեկը վերաբերում էր կառավարության կազմի փոփոխությանը։ Հարցին, թե դուք պատրաստվում ե՞ք հրաժարական տալ, Թորոսյանն ասաց․ «Հրաժարական չեմ տալու, եթե ցանկություն ունենայի երեւի տված կլինեի, ինչպես որոշ մեր գործընկերներ»։

Լրագրողների մեկի հարցին, թե հասարակության մի հատված ձեր իշխանությանը համարում է հող տվող, նախարարն արձագանքեց․ «Եկեք այդ կլիշեներին չանդրադառնամ։ Հարցին բազմիցս պատասխանվել է, թե ինչպես է պատերազմի արդյունքն այսպես ստացվել և ստորագրված հայտարարությունը մեզ ինչ հնարավորություն է տվել զարգանալ»։