Հարազատներն ու ընկերները որոնում են 23-ամյա Մանվել Գագիկի Խաչատրյանին, ով որպես կամավորական մեկնել է Արցախի Հանրապետություն և ծառայության է անցել Մեխակավանի (Ջաբրայիլի) հատվածում։

Այնուհետև, ըստ հարազատների տեղեկությունների՝ նրան տեղափոխել են «Եղնիկներ» զորամաս, որտեղ շարունակել է ծառայությունը Մռավ լեռան վրա։

Հարազատներն ու ընկերները խնդրում են՝ ովքեր տեղեկություններ ունեն Մ․ Խաչատրյանի մասին, կարող են զանգահարել 077 048682 հեռախոսահամարով։