Ազգերի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն ընդունել էր Հս. Մակեդոնիային:

Մեր տղաները հաղթանակի հասան նվազագույն հաշվով: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին փոխարինման մտած Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը: Մեր հավաքականը հաղթեց 1-0 հաշվով ու 11 միավորով խմբում գրավեց առաջին հորիզոնականը:

Ամբողջ խաղի ընթացքում մրցակիցն ուներ տարածքային առավելություն, սակայն գործը հասցնել վտանգավոր պահերի չէր կարողանում:

Խմբի մյուս խաղում Վրաստանն ու Էստոնիան գոլեր չխփեցին:

Մեր հավաքականի խփած գոլը՝ այստեղ: