Բերանի խոռոչի ողողման միջոցները թույլ են տալիս նվազեցնել տարբեր բակտերիաներով և վիրուսներով վարակման, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակ ձեռք բերելու հավանականությունը: Նման եզրակացությունների են հանգել Քարդիֆի համալսարանի գիտնականները, գրում է Express թերթը:

Ըստ գիտնականների, ցետիլպիրիդինի քլորիդ պարունակող բերանի խոռոչի ողողման միջոցները կարող են բերանում նվազեցնել SARS-nCov-2 վիրուսային նյութի քանակը: Նրանք այս նյութի մեջ վիրուսասպան ազդեցություն են հայտնաբերել:

Հետազոտության հեղինակները երեք ամիս ուսումնասիրել են բերանի խոռոչի լվացման տարածված միջոցի ազդեցությունը և կարողացել են պարզել, թե ինչպես են այդպիսի հեղուկները օգնում վիրուսի դեմ պայքարում: