Ավանդաբար յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող կառավարության նիստերն, ինչպես հայտնի է սեպտեմբերի 27-ից հետո չեն անցկացվում։ Նոյեմբերի 9-ի՝ զինադադարի պայմանագրի կնքումից հետո էլ գործադիրը նիստեր չի անցկացնում։ Վաղը ևս կառավարության նիստ տեղի չի ունենա։

« Ռազմական դրություն հայտարելուց հետո կառավարությունը շարունակում է լիարժեք կատարել իր գործառույթները և ընդունել կառավարության համապատասխան որոշումներ՝ հեռավար կարգով և գրավոր քվեարկությամբ»,- Irakanum.am-ին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Կառավարության նիստից մեկ օր առաջ Egov.am կայքում հրապարակվում էր նիստի օրակարգը, սակայն տևական ժամանակ նաեւ դա չի արվում։

Irakanum.am