Ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինայնի մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակի տարածքում։ Նրանց մի մասը զինվորական համազգեստով են։ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նրանց ու կոչ արեց դադարեցնել հանրահավաքը։

«Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի։ Երկրորդ, ես ձեզ խոստանում եմ՝ երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ։ Եկեք էս երկու կետի վրա ավարտենք, բայց խնդրում եմ՝ հավաքը դադարեցրեք»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը։

Հավաքի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ»։