Թուրքական իշխանությունները կարանտինի սահմանափակումներն ավելացնում են կորոնավիրուսի դեպքերի աճի և համաճարակաբանական իրավիճակի հետագա սրման կանխատեսումների ֆոնին: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով Daily Sabah պարբերականին:

Սահմանափակումներով պայմանավորված՝ երկրում կիսամյակի մնացյալ հատվածում փակ կլինեն դպրոցները, հանգստյան օրերին կսահմանվի պարետային ժամ 20:00-ից 10:00-ն:

«Հանգստյան օրերին պարետային ժամ կլինի, բացառությամբ ժամը 10:00-20:00-ն ընկած ժամանակահատվածը, որպեսզի չընդհատվի մատակարարման և արտադրության շղթաները: Եթե դեպքերի թիվը շարունակի աճել, ապա բոլորիս համար ցավալի հետևանքներ ունեցող միջոցառումներն անխուսափելիորեն կվերադառնան օրակարգ»,-հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 421 413 և մահվան 11 704 դեպք: