Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթ համարվող Resmi Gezete–ում հրապարակվել է  Ադրբեջան զորք ուղարկելու մասին խորհրդարանում ընդունված օրինագիծը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ օրինագիծն ուժի մեջ է մտել եւ ըստ Թուրքիայի Սահմանադրության 92–րդ հոդվածի, այն ուժի մեջ կլինի մինչեւ մեկ տարի ժամկետով՝ հետագայում երկարացնելու հնարավորությունով։

Նշենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշում սանձազերծած ագրեսիայից հետո  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից օգնության դիմելու դեպքում իրենք մի վայրկյան չեն վարանի եւ համապատասխան օրինագիծ կընդունեն, որը թույլ կտա Ադրբեջան զորք ուղարկել հիմնված երկկողմ համաձայնագրերի վրա։