Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։

ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվում են։