Եվրամիության երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության ներքո 2020 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են ռեկորդային 26,8 տոկոսով: Այս մասին ասվում է

Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի հունվարից հոկտեմբերի ամիսներին ԵՄ 27 պետություններում գրանցվել է մոտ 8 մլն նոր ավտոմեքենա, ինչը 2,9 միլիոնով քիչ է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Առաջին 10 ամսվա ընթացքում գրանցվել է 26,8 տոկոսով ավտոմեքենաների վաճառքի ծավալի աննախադեպ անկում:

ԵՄ առաջատար երկրներում զգալի անկում է գրանցվել Իսպանիայում՝ 36,8 տոկոս եւ Իտալիայում՝ 30,9 տոկոս: Ֆրանսիայում անկումը կազմել է 26,9 տոկոս, Գերմանիայում՝ 23,4 տոկոս:

Ավտոմեքենաների վաճառքի անկման առաջին 8 ամիսներից հետո վաճառքի ծավալները թեթեւակի աճել են սեպտեմբերին (+3,1 տոկոս՝ օգոստոսի հետ համեմատ), երբ սկսվել են զգացվել կարանտինային միջոցների թուլացման տնտեսական արդյունքները, սակայն հոկտեմբերին՝ պանդեմիայի երկրորդ ալիքի աճին զուգընթաց, անկումը թարմացվել է եւ կազմել 7,8 տոկոս՝ սեպտեմբերի ցուցանիշների հետ համեմատ»,-ասվում է զեկույցում: