Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախից փախստականների իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության երաշխիքների ապահովմամբ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարցեր պետք է պարզաբանվեն՝ ինչպես, ինչ ճանապարհով, ինչ ժամանակացույցով, ում ուղեկցությամբ պետք է այդ ամենն արվի: Սա հետագա քննարկումների առարկա պետք է դառնա, և այդ է պատճառը, որ այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետում հենց այդ անհրաժեշտությունն է հիշատակված», — ասաց վարչապետը: