Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցան և շարունակում են տեղի ունենալ պաշտոնանկություններ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու և ներկայացնելու է իր հրաժարականի պատճառները։

Ինչպես հայտնի է Մովսես Հակոբյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է։ Գրիգորյանը այս ամբողջ ընթացքում որեւէ կերպ չի մեկնաբանել ստորագրված փաստաթուղթը, հանդես չի եկել հայտարարությամբ։ Մինչդեռ լինելով անվտանգության խորհրդի քարտուղար առնվազն պարտավոր էր տեսակետ հայտնել, հանրությանը տեղեկացնել, թե որքանով վտանգավոր է իր քաղաքական առաջնորդի ստորագրած փաստաթուղթը։

Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը մեկուսացել է թիմակիցներից և կապի դուրս չի գալիս նրանց հետ։ Գրիգորյանին հայտնել են, որ հեռացողների շարքում նաեւ ինքն է լինելու։

Չի բացառվում, որ առաջիկայում նա հրաժարականի դիմում ներկայացնի, հատկապես, որ քեռին՝ Մովսես Հակոբյանն արդեն դա արեց։

Irakanum.am