«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել։

Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ մեղադրանքն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է. «Մեղադրանքն ահիմն է, ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»։

Արթուր Վանեցյանը կոչ արեց բոլորին՝ ժամը 18։00-ին գնալ Ազատության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու եւ հետագա անելիքների մասին լսելու համար։