Այսօր՝ ժամը16.00-ին, հանրահավաքից առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական անգամ ՀՔԾ է հրավիրվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

«Հանրահավաքի ժամերին «չգիտես ինչու» Վանեցյանին հրավիրում են տարբեր ուժային կառույցներ, իսկ իրականում նպատակը մեկն է` խանգարել մասնակցել հանրահավաքին և ելույթ ունենալ:

Մեկ է` Նիկոլը դավաճան է և հեռանալու է»,– գրել է նա:

Նշենք, որ վերջին օրերին Արթուր Վանեցյանը մի քանի անգամ հրավիրվել է իրավապահ մարմիններ, խուզարկություն է իրականցվել նրա ծնողների բնակարանում։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է կայանալու: