«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Արա Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Սա քաղաքական պատվեր է։ Պատվիրատուն մեկն է, եւ այդ մեկն ինքն է, կառչել է պաշտոնից, երկիրն ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ պետք է վերականգնեմ։ Սա շատ նման է այն հայտնի անեկդոտին, երբ մարդը սպանում է իր ծնողներին եւ դատարանում խնդրում իր նկատմամբ ներողամտություն, քանի որ ինքը որբ է։ Փաստորեն, մենք ոչ թե քաղաքական խնդիր ունենք այդ մարդու հետ, այլ մտածողության, ադեկտավության ու աշխարհընկալման։ Ի՞նչ ես կիսատ թողել հանձնելու, որ ուզում ես մնալ»։