ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանւ նոյեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի որոշման համաձայն Արա Այվազյանին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Մինչ այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 13-ի հրամանագրով Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։