Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդության վարակումների թիվը վերջին 1 օրում աճել է ավելի քան 9 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ նշելով, որ 1 օրում վարակվածների թիվը կազմում է 9406:

Երկրի Սանիտարական ծառայության կայքում հաղորդվում է, որ համավարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում հայտնաբերվել է 1 991 233 վարակման դեպք:

Նշվում է, որ համավարակի սկզբից ի վեր երկրում մահացել է ավելի քան 45 հազար պացիենտ, որը վարակված է եղել կորոնավիրուսով:

Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտնել էր, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի հերթական պիկը: