«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը: «Փաստի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին, երբ ռուսական խաղաղապահները մտան Արցախ, սկսեցին հսկել կրակի դադարեցման ռեժիմը: Նրա համոզմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմի շարունակումը իրավաչափ չէ:

«Ռազմական դրության պահպանումը միայն ու միայն և բացառապես պայմանավորված է խաղաղ հավաքների ազատությունը, ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը խեղդելու հրամայականով: Այլևս մենք կարող ենք փաստել, որ ՀՀ-ն չէ, որ պաշտպանում է Արցախի ժողովրդին, մնացած մասով մենք ուղղակի գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որում մենք ապրել ենք ավելի քան 30 տարի: Օրինակ՝ ինչո՞ւ 2018 թ. ապրիլին ռազմական դրություն չկար: Լա՞վ կլիներ, որ 2018թ. ապրիլին էլ ռազմական դրություն մտներ: Այսինքն, այսօր ռազմական դրություն ունենալը ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, եթե ռազմական դրություն լիներ 2018 թ. ապրիլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում