ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից էր քրեական օրենսգրքի նախագծի քննարկումը, սակայն նիստը չի կայացել, ուստի նախագիծը չի քննարկվել, խոհրդարանում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Սա կարևոր փաստաթուղթ է, որի ընդունումը վաղուց էր հասունացել, բխում է միջազգային ստանձնած պարտավորություններից, մի շարք կարևոր ինստիտուտներ են ներդրվում այս նախագծով», — ասաց նա՝ առաջարկելով այն ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգում:

Կառավարության կողմից ներկայացված այդ նախագիծը դրվեց քվերակության և որոշումն ընդունվեց:

Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը ևս նույն պատճառանաբությամբ ընդունվեց օրակարգում և այդ մասով ևս որոշումն ընդունվեց: