Շիշ բռնողը . սա Հայկ Սարգսյանի կերպարը չէ, սա իշխանության հավաքական կերպան է, բայց դա պետք է գիտակցի հասարակությունը. շիշ բռնողը, ուսապարկ բռնողը և այլոք, երբ հայտնվում են խորհրդարանում, երբ հասարակությունը նրանց տանում է խորհրդարան ու կառավարություն, պետք է պատրաստ լինի նաև հայրենիք կորցնելուն:

Արցախի հետ տեղի ունեցածը հայ ազգի ողբերգակաան էջերից մեկն է, բայց դա էլ, ինչպես փաստը ցույց է տալիս, քչերն են գիտակցում, օրինակ իմքայլական պատգամավորների մեծ մասը չեն գիատկցում, որովհետև արդեն մեկ շաբաթ է իրենք խոսում են Ազգային ժողովի դռան կոտրված բռնակից ու կառավարության դռան ապակիներից: Շիշ բռնողը, (բնավ նպատակ չունենք վիրավորելու նրան, բայց փաստ է, որ 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ նա նախընտրել էր հենց շիշը բռնել) նույն Սարգսյանը Հայկը դա չի հասկանում, նա ավելի շատ հասկացավ ու նրան ցավ տվեց այն, որ Սևանի ափին իրեն պատկանող Սպիտակ Շորժա լողափը քանդվեց, քան այն, որ Արցախի 950 000 հեկտարը չկա, իրենք տվել են մեր թշնամուն:

Ինչից է ակնհայտ դառնում, որ հայրենիքի կորուստը ցավ չի պատճառում, ապա ասեմ. Նախ, այսօրվա իր հարցազրույցը լրագրողների հետ ու «մունաթը» խոսում էին այն մասին, որ նա փոխանակ ամոթից գետինը մտնի, այլ լրագրողներին է հակարդարձում մեղավորներ ման գալիս: Ինչից է առաջանում անամոթ զգացումը, երբ դու չես գիտակցում , թե ինչ է տեղի ունեցել, եթե գիտակցեր , որ հազարավոր զոհեր կան, անհետ կորածներ, վիրավորներ, որ իր քաղաքական առաջնորդի մեկ ստորագրության պատճառով մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարող վերադառնալ Արցախ՝ տուն, որովհետև իրենց տունը տվել են թուրքին, այ այդ ժամանակ ԱԺ չէր գա, բայց եկել ու լրագրողներին «դաս» է տալիս, խոսում անկարգություններից, իսկ հող տալը՞:

Սարգսյան Հայկ, դու՞ ես ասում՝ մենք դուռ չենք կոտրել 2018-ին, և ինչ, եթե ասենք կադրերը ջնջենք, ու մենք էլ չհիշենք, հետո՞. մինչև 2018-ը, 2018-ին ու մինչև 2020-ը ոչ ոք հող չէր տվել, իսկ դուք տվել եք: Քոնը փող աշխատելն է,դու բանակն էիր վերածում բիզնեսի, քոնը հայրենիքով փող աշխատելն է.վկայությունը քո բերած երևի եզակի նախագիծն էր, թե բանակ չգնան, թող փողը տան: Եթե դա էլ չես հիշում, ինչպես դուռ կոտրելը կամ շիշ բռնելը, ապա հիշեցնեմ. Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակել էր օրենքի նախագիծը, ըստ որի՝ 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայել Հայոց բանակում, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս արագացված ընթացակարգով ծառայություն անցնել ու ստանալ պահեստազորային գրքույկ: Այսինքն, պատգմավորը 10 մլն դրամով, պատերազմական երկրում, վաճառքի էր հանել պահեստազորային գրքույկը:

Քոնը, Սարգսյան Հայկ, ժամանցի վայրում «դեբոշ» սարքելն է ու շիշ բռնելը, ԱԺ-ում դրա տեղը չի: Ու առհասարակ, եթե ողջ կյանքդ էլ մնաս ԱԺ-ում, դու պատգամավոր չես դառնա:

Irakanum.am