Մենք պետք է կարողանանք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ Սյունիքի, Մեղրիի մասով այս փաստաթղթի տակ դրված ականները հնարավորինս չեզոքացնել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ ՌԴ նախագահին էի լսում, ով ասում էր՝ «Ղազանչեցոցն ու Դադիվանքը իմ անձնական հովանավորության տակ են լինելու», հիշեցի Նիկոլ Փաշինյանին, ով ասաց, որ «տրանսգենդեր Մելը իմ անձնական հովանավորության տակ է լինելու»: Ես որպես ՀՀ քաղաքացի ամոթից գլուխս կախեցի», — ասաց Զոհրաբյանը: