ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սուդանում ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի ստեղծման վերաբերյալ հանձնարարականը կապահովի ռուս ռազմական նավաստիների ներկայությունը Հնդկական օվկիանոսում: Այս կարծիքը tvzvezda.ru կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին:

«Սա ապահովում է մեր նավատորմի ներկայությունը Հնդկական օվկիանոսում: Կարմիր ծովում, եթե ավելի նեղ տարածաշրջան վերցնեք, սա Սուեզի ջրանցքն է և միջազգային ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը Ասիայից Եվրոպա տանող ճանապարհին` Հնդկական օվկիանոսով, Կարմիր ծովով,  Սուեզի ջրանցքով, Միջերկրական ծովով: Միջերկրական ծովում մենք մշտական հիմքով նավային միություն ունենք: Հնդկական օվկիանոսում ԽՍՀՄ-ից հետո մենք նավային միություն չունենք:  Ռուսաստանի Դաշնության ծովային դոկտրինը նշում է, որ անհրաժեշտ է ներկայություն ապահովել Համաշխարհային օվկիանոսի բոլոր ջրերում: Էպիզոդիկ կերպով մենք այնտեղ լինում ենք, որպես կանոն տանկերների այլ նավերի ուղեկցությամբ: Ես նկատի ունեմ առանձին ռազմանավերը, սակայն այնտեղ մշտական ներկայության համար ռազմածովային բազա է պետք, ինչպես էլ այն կոչվի: Այս դեպքում հաջողվեց Սուդանում այդ հարցը լուծել: Եվ պետք է ասեմ, որ դրա շուրջ բանակցությունները տևել են երկար՝ մի քանի տարի»,-բացատրել է մասնագետը:

Մուրախովսկին հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի ժամանակ խորրդային ռազմածովային ուժերը մի քանի անգամ փորձել են այս տարածաշրջանում ամրապնդվել, բայց ի վերջո դա չի ստացվել: Փորձագետը հույս է հայտնել, որ այժմ Ռուսաստանի ռազմածովային ուժերը կկարողանան երկարաժամկետ ներկայություն ապահովել Հնդկական օվկիանոսում: